Ինչպես ջնջել Moonberry-ի հաշիվը
Moonberry-ի հաշիվը կարող եք ջնջել ինքներդ՝ հավելվածում կամ կայքում։ Անհրաժեշտ կլինի մուտք գործել հաշիվ և, եթե միացված է, երկրորդ գործոնի ծածկագիրը։
Moonberry հավելվածում
- Բացեք «Պրոֆիլ» ներդիրը։
- Ընտրեք «Իմ տվյալները»։
- Սեղմեք «Ջնջել հաշիվը» և հաստատեք ջնջումը գաղտնաբառով, իսկ եթե միացված է երկրորդ գործոնը՝ նաև դրա ծածկագրով։
Կայքում
- Մուտք գործեք ձեր հաշիվ։
- «Իմ հաշիվը» էջում բացեք «Իմ տվյալները»։
- Սեղմեք «Ջնջել հաշիվը» և հաստատեք ջնջումը գաղտնաբառով, իսկ եթե միացված է երկրորդ գործոնը՝ նաև դրա ծածկագրով։
Չի ստացվում մուտք գործել
Վերականգնեք գաղտնաբառը հաշվի էլեկտրոնային հասցեով կամ հեռախոսով՝ մուտքի էջում «Մոռացե՞լ եք գաղտնաբառը», ապա մուտք գործեք և ջնջեք հաշիվը, ինչպես գրված է վերևում։
Եթե դա էլ չի ստացվում, գրեք info@moonberry.am հասցեին՝ կօգնենք վերականգնել մուտքը, իսկ եթե դա հնարավոր չէ, կքննարկենք ջնջման հարցումը և կպատասխանենք քաղաքականության 7-րդ բաժնի ժամկետներում։
Մենք երբեք չենք խնդրում գաղտնաբառը կամ նամակից կամ SMS-ից ծածկագիրը՝ ոչ էլ. փոստով, ոչ հեռախոսով։
Ինչ է ջնջվում անմիջապես
Ջնջելուց անմիջապես հետո՝
- հաշիվը փակվում է. ջնջվում են անունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, գաղտնաբառը, լեզուն և ծանուցումների ընտրությունը, և դուք դուրս եք գալիս բոլոր սարքերից.
- ջնջվում են պահպանված հասցեները, սարքերը և push ծանուցումների թոքենները, սեանսները, մուտքի փորձերի մատյանը, հաստատման ծածկագրերը, զամբյուղը, ընտրյալները և ձեզ ուղարկված նամակների ու SMS-ների մատյանը.
- պատվերներում և ծանրոցների վրա ջնջվում են ստացողի անունը և հեռախոսը.
- աջակցությանն ուղղված բաց դիմումները փակվում են, և նամակագրությունը կորցնում է կապը ձեզ հետ.
- նորությունների և առաջարկների առաքման ու վերլուծության համաձայնությունները հետ են կանչվում.
- հրապարակված կարծիքները մնում են ցուցափեղկին առանց ձեր անվան՝ «Գնորդ» ստորագրությամբ, ձեր «օգտակար» ձայները ջնջվում են, իսկ բողոքները կորցնում են կապը ձեզ հետ։
SMS-ով ուղարկված կտրոնների, պիտակների և վերադարձի որոշումների հղումները այլևս չեն բացվի։ Նախապես ներբեռնեք անհրաժեշտ ֆայլերը․ կտրոնի պատճենը կարող եք հետագայում պահանջել նամակով info@moonberry.am հասցեին։
Էլեկտրոնային հասցեն ազատվում է. դրանով կարելի է նորից գրանցվել։
Ինչ է պահպանվում, որքան և ինչ հիմքով
Օրենքով կամ որպես ապացույց պահպանվում են՝
- Պատվերները, վճարումները, ծանրոցները և վերադարձները (վերադարձի դիմումի նկարագրությամբ և լուսանկարներով, ինչպես նաև այն տեքստով, որը գրել եք պատվերով ապրանքների համար, օրինակ՝ փորագրության տեքստը)՝ առանց ստացողի տվյալներում ձեր անվան, էլ. փոստի, հեռախոսի և հասցեների։ Ժամկետը՝ որքան պահանջում է հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրությունը, բայց ոչ պակաս, քան պատվերի տարվան հաջորդող 5 տարին. պատվերով ապրանքի ձեր պահանջները՝ մինչև դրա երաշխիքի ավարտը և ևս 3 տարի, եթե դա ավելի ուշ է։
- Համաձայնությունների ապացույցները՝ փաստաթղթերի որ խմբագրությունն եք ընդունել, երբ, որ լեզվով, որ IP հասցեից և որ դիտարկիչով. ժամկետը՝ պայմանագրի դադարումից հետո 3 տարի՝ հայցային վաղեմության ժամկետը։
- Moonberry-ի աշխատակիցների գործողությունների մատյանը՝ 3 տարի, առանց փոփոխման։
- Տվյալների շտեմարանի պահուստային պատճենները՝ մինչև 14 օր, որից հետո ջնջված տվյալներն այնտեղ էլ չկան։
Հիմքը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և հաշվապահական հաշվառման ու հարկերի մասին օրենսդրությունը (քաղաքականության 3-րդ բաժին)։ Մանրամասները՝ քաղաքականության 7.4 կետում և 8-րդ բաժնում։
Քանի դեռ պատվերը ճանապարհին է, վերադարձը փակված չէ կամ գումարը դեռ չի վերադարձվել ձեզ, հաշիվը ջնջել հնարավոր չէ. «Իմ տվյալները» բաժինը կասի, թե ինչի պետք է սպասել։
Եթե հաշիվը կապված է Moonberry-ի խանութի հետ (դուք խանութի սեփականատերն եք կամ աշխատակիցը, կամ ներկայացրել եք վաճառողի հայտ), այն հնարավոր չէ ջնջել պրոֆիլում։ Գրեք info@moonberry.am հասցեին՝ կպատասխանենք գրավոր որոշմամբ քաղաքականության 7-րդ բաժնի ժամկետներում։ Վաճառողի տվյալները և փաստաթղթերը պահպանվում են, քանի դեռ գործում է վաճառողի պայմանագիրը, և ևս 5 տարի։
Այս էջը համառոտ ներկայացնում է Անձնական տվյալների մշակման քաղաքականությունը։ Անհամապատասխանության դեպքում գործում է քաղաքականությունը, իսկ իրավական ուժ ունի դրա հայերեն տեքստը։